Բացել լրահոսը Փակել լրահոսը
294942684_595580482135188_2981369870951301927_n
A A
Պաշտոնական

ՊԵԿ նախագահն ընդունել է Լիտվայի դեսպանին

Այսօր հյուրընկալել եմ Հայաստանի Հանրապետությունում Լիտվայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեին՝ իր ֆեյսբուքյան էջում գրել է Պետեկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը՝ հավելելով․

«Հանդիպմանը քննարկել ենք հարկային և մաքսային վարչարարության ոլորտներում երկկողմ գործակցությանն առնչվող հարցեր։

Հարկային և մաքսային վարչարարության ոլորտներում Հայաստանի և Լիտվայի միջև առկա իրավապայմանագրային հարաբերությունները հնարավորություն են տալիս ակտիվ փոխգործակցել երկկողմ մակարդակում, ինչպես նաև միջազգային հարթակներում:

Բարձր եմ գնահատել ԵՄ գործիքների շնորհիվ Լիտվայի գործընկերների մասնակցությամբ ցուցաբերված տեխնիկական աջակցության ծրագրերի արդյունքները և կարևորել եմ դրանց շարունանականության ապահովումը»: