Բացել լրահոսը Փակել լրահոսը
293968912_5967629039930922_737882225768676032_n
A A
Պաշտոնական

Դեսպանը Հայոց ցեղասպանության վերաբերյալ գրքեր է նվիրել Հունաստանի Ազգային գրադարանին

Հունաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանն այցելել է Հունաստանի Ազգային գրադարանի և հանդիպել գրադարանի տնօրեն Ստավրոս Զումբուլակիսին: Այս մասին հայտնում են այդ երկրում ՀՀ դեսպանությունից։
 
Դեսպան Մկրտչյանը գրադարանի նախագահի ուղեկցությամբ շրջել է գրադարանում, ծանոթացել այնտեղ պահվող գրականությանը, հրատարակություններին, բացառիկ գրքերին, ինչպես նաև էլեկտրոնային եղանակով ընթերցողների սպասարկման կազմակերպման գործընթացին:
 
Հանդիպման ընթացքում զրուցակիցներն ընդգծել են միջգրադարանային համագործակցության, շփումների, փոխայցելությունների և փորձի փոխանակման կարևորությունը` միջմշակութային և կրթական կապերի ամրապնդման և զարգացման գործում:
 
Կողմերը քննարկեցին համատեղ միջոցառումներ անցկացնելու հեռանկարները։
Դեսպան Մկրտչյանը Հունաստանի Ազգային գրադարանին մի շարք գրքեր է նվիրել` Հայոց ցեղասպանության պատմության, հայ ժողովրդի պատմության և մշակույթի վերաբերյալ` հույս հայտնելով, որ գրականությունն իր արժանի տեղը կզբաղեցնի Հունաստանի Ազգային գրադարանում: