Բացել լրահոսը Փակել լրահոսը
294647824_594917052201531_6551491095700550902_n
A A
Պաշտոնական

Դատարկ բեռնատարը կշռելու պահանջ մաքսային մարմինը չունի․ Բադասյան

Արտահանման ժամանակ միջազգային փոխադրման տրանսպորտային միջոցների դատարկ քաշերը ճշտելու համար դրանք ժամանակավոր պահպանման պահեստներ տեղափոխելը և մաքսային հսկողության ներքո կշռելը մաքսային օրենսդրությամբ պարտադիր գործառույթ չէ: Այս մասին ՖԲ-ում հիշեցրել է ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը։
Հետևաբար, մաքսային հայտարարագրերում ներկայացվող նշված տեղեկությունների ստացումը կարող է իրականացվել մաքսային հսկողությունից դուրս՝ փոխադրողից տեղեկությունների ստացման, նախընտրելի վայրում կշռման կամ ցանկացած այլ եղանակով։
Բոլոր դեպքերում, ըստ նրա,  խիստ կարևոր է մաքսային մարմիններին ներկայացվող մաքսային հայտարարագրերում, ի թիվս այլ տեղեկությունների, ճշգրիտ հայտարարագրել նաև ապրանքների քաշերը:
 

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՄԱՔՍԱՅԻՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԵՐՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ` ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՄԱՆ ԴԱՏԱՐԿ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՔԱՇԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՏԱՑՈՒՄԸ ԿԱՐՈՂ Է ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼ ՄԱՔՍԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԻՑ ԴՈՒՐՍ

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ, ըստ ընդունված գործելակերպի, արտահանում իրականացնող մեր քաղաքացիները և ընկերությունները, նախքան ապրանքները բեռնատար տրանսպորտային միջոցներում բեռնելը, դատարկ տրանսպորտային միջոցները կշռում էին ժամանակավոր պահպանման պահեստներում, մաքսային հսկողության ներքո՝ մաքսային հայտարարագրերում ապրանքների քաշերի վերաբերյալ համապատասխան տեղեկատվություն ներկայացնելու նպատակով։

ՊԵԿ-ը հայտնում է, որ արտահանման ժամանակ միջազգային փոխադրման տրանսպորտային միջոցների դատարկ քաշերը ճշտելու համար դրանք ժամանակավոր պահպանման պահեստներ տեղափոխելը և մաքսային հսկողության ներքո կշռելը մաքսային օրենսդրությամբ պարտադիր գործառույթ չէ: Հետևաբար, մաքսային հայտարարագրերում ներկայացվող նշված տեղեկությունների ստացումը կարող է իրականացվել մաքսային հսկողությունից դուրս՝ փոխադրողից տեղեկությունների ստացման, նախընտրելի վայրում կշռման կամ ցանկացած այլ եղանակով։

 

Միևնույն ժամանակ ՊԵԿ-ը  հիշեցնում է,  որ բոլոր դեպքերում խիստ կարևոր է մաքսային մարմիններին ներկայացվող մաքսային հայտարարագրերում,  ի թիվս այլ տեղեկությունների, ճշգրիտ հայտարարագրել նաև ապրանքների քաշերը: Հակառակ դեպքում՝ հայտարարագրված տեղեկություններում ռիսկերի կառավարման համակարգի ցուցումներով և այլ եղանակով ոչ ճշգրիտ տվյալների հայտնաբերումը մաքսային մարմինների կողմից կարող է հանգեցնել օրենսդրությամբ սահմանված պատասխանատվության։

Նշենք, որ ՊԵԿ-ը նախաձեռնել է  ստեղծել և ներդնել համապատասխան էլեկտրոնային համակարգ, որը հնարավորության կտա ավտոմատ կերպով անհրաժեշտ տեղեկատվություն ստանալ յուրաքանչյուր բեռնատարի վերաբերյալ՝ նվազեցնելով հայտարարատուների կողմից իրականացվող անհրաժեշտ միջոցառումների քանակը։

Նշված Էլեկտրոնային հարթակի ստեղծման աշխատանքներն արդեն մեկնարկել են։