Բացել լրահոսը Փակել լրահոսը
294616557_5613758118688240_6341448934256067760_n
A A
Քաղաքականություն

Իրանն անթույլատրելի է համարում հայ-իրանական սահմանի արգելափակման որևէ քաղաքականություն

Իրանի Գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին այսօր իր նստավայրում ընդունել է Թեհրանում գտնվող Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին։
 
«Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին Էրդողանի հետ հանդիպման ժամանակ Հայաստանին և Արցախին առնչվող երկու կարևոր հայտարարություն է արել», -այս մասին գրառում է արել իրանագետ Վարդան Ոսկանյանը։


Ըստ նրա՝ դրանցից առաջինում գոհունակություն է հայտնվել Արցախի՝ Ադրբեջանին վերադարձի կապակցությամբ։
 
«Եթե այս ձևակերպումը թարգմանենք իրանական դիվանագիտական լեզվից, ապա այն նշանակում է, որ Արցախում դե ֆակտո ձևավորված իրավիճակի փոփոխությունն այս պահին չի բխում Իրանի շահերից, և ադրբեջանաթուրքական որևէ առաջխաղացում անթույլատրելի է։ Այլ խոսքերով, Իրանի հոգևոր առաջնորդն Ադրբեջանի օպերատոր երկիր Թուրքիայի ղեկավարին ասել է, որ պետք է բավարարվել ձեռք գցածով և ավելիին չձգտել:

Որպես նշվածի փաստացի շարունակություն այաթոլլահ Ալիի Խամենեին հնչեցրել է շատ թափանցիկ զգուշացում առ այն, որ Իրանն անթույլատրելի է համարում հայ-իրանական մի քանի հազարամյա սահմանի արգելափակման որևէ քաղաքականություն՝ աներկբայորեն ակնարկելով մեր երկու պետությունների սահմանը կտրելուն միտված թուրք-ադրբերանական որևէ նկրտման փորձ կանխելու իրանական կողմի հաստատակամության մասին։

Մեկ այլ ուշագրավ հանգամանք էլ կա, որը բնորոշ է իրանական հինավուրց քաղաքական մշակույթին՝ «մի կրակոցով երկու նապաստակ սպանելը»։

Շեշտադրելով հայ-իրանական սահմանի մի քանի հազարամյա բնույթը, Իրանի ամենաբարձրաստիճան հոգևոր և քաղաքական գործիչն, ըստ էության, մատնանաշել է, թե որքան հնամյա ազգեր և պետություններ են Իրանն ու Հայաստանը, ի տարբերություն մեր հաշվին «պատմական լեգիտիմության» հավակնող տարածաշրջանային արհեստածին կազմավորումների»,- տեղեկացնում է իրանագետը։
 

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը Խամենեին կրկին ընդգծել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը երբեք չի հանդուրժի այն քաղաքականությունն ու ծրագրերը, որոնք կհանգեցնեն Հայաստանի հետ Իրանի սահմանի արգելափակմանը։