Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+atletika 17.07.
A A
Սպորտ

Աթլետիկայի աշխարհի առաջնություն. Երվանդ Մկրտչյանը բարելավել է իր արդյունքը

 

ԱՄՆ-ի Օրեգոն քաղաքում մեկնարկած աթլետիկայի աշխարհի առաջնությունում Հայաստանը ներկայացնող միակ մարզիկ Երվանդ Մկրտչյանն այսօր ուժերը փորձել է 1500մ վազքում:

Բավական շոգ եղանակային պայմաններում մեր աթլետը ցույց է տվել 3:42.37 րոպե արդյունք և 42 մասնակիցների մեջ զբաղեցրել 39-րդ տեղը: Կիսաեզրափակիչ փուլ են մտել 24 լավագույնները:

Ի դեպ, Երվանդ Մկրտչյանը 8 վայրկյանով գերազանցել է վերջերս փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում ցույց տված իր արդյունքը:

 

Ինչպես տեղեկացնում է Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը, Երվանդ Մկրտչյանը կմասնակցի նաև աթլետիկայի Եվրոպայի առաջնությանը, որը կկայանա օգոստոսի 15-21-ը, գերմանական Մյունխեն քաղաքու