
A
A
Օձերի օրն է
Ամբողջ աշխարհում հուլիսի 16-ը ճանաչված է որպես Օձերի համաշխարհային օր։
Օձերը ներկայումս գոյություն ունեցող սողունների 4 խմբերից մեկն են, և առաջացել են մոտավորապես 94 միլիոն տարի առաջ։ Բոլոր օձերը (ինչպես և մյուս սողունները) սառնարյուն են, և նրանց մարմնի ջերմաստիճանը կախված է շրջակա միջավայից։
Բոլոր օձերը գիշատիչ են։ Կախված տեսակից, օձերը կարող են սնվել միջին ու մանր կաթնասուններով, թռչուններով, այլ սողուններով, ձկներով ու երկկենցաղներով։ Գոյություն ունեն նաև միջատակեր օձեր, որոնց թվին է պատկանում նաև Հայաստանում հանդիպող սևագլուխ ռինխոկալամուսը։
Ներկայումս աշխարհում գոյություն ունեն մոտ 3900 տեսակ օձեր, որոնցից ՀՀ-ում հանդիպում են ընդամենը 23-ը։