Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել «Հայկյան» մրցանակաբաշխությանը
Աջակցիր «Ա1+»-ինՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել «Լույս» հիմնադրամի գիտաժողովների սրահում տեղի ունեցած «Հայկյան-2021» մրցանակաբաշխությանը: Այս մասին հայտնում են երրորդ նախագահի գրասենյակից:
Ավանդական դարձած՝ ամենամյա այս մրցանակաբաշխությունը նպատակ ունի բացահայտել և գնահատել այն անհատներին, կազմակերպություններին, որոնք տարվա ընթացքում տարբեր ոլորտներում նշանակալի մասնակցություն են ունեցել հանրային, հասարակական կյանքում, նպաստել հանրային արժեք ստեղծելուն, ջանքեր ներդրել մեր Հայրենիքի և ժողովրդի առջև ծառացած լրջագույն մարտահրավերների դիմագրավման ուղղությամբ:
«Հայկյան» անվանակարգերը յուրատեսակ շնորհակալության և գնահատանքի հնարավորություն են մրցանակակիրներին։ Վերջին տարիներին մրցանակաբաշխությունը կազմակերպում է Armenia First («Առաջինը՝ Հայաստան») նախաձեռնությունը: 2021 թվականի մի քանի անվանակարգերում մրցանակները հանձնել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը: