Հայաստանը անհաջողակներից մեկն է Կոնֆերենցիաների լիգայում
Աջակցիր «Ա1+»-ինՖուտբոլի Եվրոպայի Կոնֆերենցիաների լիգայում կայացան որակավորման 1-ին փուլի պատասխան խաղերը և հայտնի դարձան առաջին անհաջողակները։ Առաջին խաղերից հետո պայքարից դուրս են մնացել 21 երկրների 30 ներկայացուցիչներ։
Ավաղ, Հայաստանը մտնում է անհաջողակ երկրների շարքերի մեջ։ Հիշեցնենք, որ Երևանի «Արարատը» երկու խաղերի արդյունքում պարտվել է հյուսիսմակեդոնական «Շկենդիային»՝ 0։2, 2։2, իսկ «Ալաշկերտը» զիջել է Մալթայի «Համրուն Սպարտանսին»՝ 1։0, 1։4։
Երկուական ակումբներ են կորցրել նաև Վրաստանը, Լիտվան, Չեռնոգորիան, Կոսովոն, Անդորան, Լյուքսեմբուրգը, Հս․Իռլանդիան և Ջիբրալթարը։
Առաջին փուլն առանց կորստի են անցել Լեհաստանի, Լատվիայի, Սլովակիայի, Սլովենիայի և Բելառուսի ակումբները։
Որակավորման 2-րդ փուլում հանդես կգա Հայաստանի երրորդ ներկայացուցիչը՝ «Արարատ-Արմենիան»։ Հայաստանի փոխչեմպիոնն ուժերը կչափի էստոնական «Պայդեի» հետ։
Այս փուլից հետո իրենց ակումբներից կարող են վերջնականապես զրկվել 18 երկրներ, քանի որ դրանց չեմպիոննրը դուրս են մնացել չեմպիոնների լիգայից։ Նման երկրների թվում են Լեհաստանը, Ռումինիան, Ալբանիան, Բոսնիան, Ղազախստանը, Վրաստանը, Իսլանդիան, Չեռնոգորիան, Լատվիան և Բելառուսը։
Հայաստանի չեմպիոն «Փյունիկը» հաղթահարելով չեմպիոնների լիգայի առաջին արգելքը, նվազագույնն ապահովել է իր մասնակցությունը Կոնֆերենցիաների լիգայի փլեյ-օֆֆում, եթե, իհարկե, մեր թիմն անհաջողության մատնվի չեմպիոնների, ապա՝ Եվրոպայի լիգայում։