Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Եթե Վարդապետյանը նստեց դատախազ ու չարեց դա՝ խայտառակ ենք անելու․ զոհվածի մայր (տեսանյութ)

Նանա Մուրադյանը պնդում է՝ 12 տարի առաջ որդուն՝ Վալերիկ Մուրադյանին սպանել են Ստեփանակերտի Հայկազով զորամասում՝ ծառայության ժամանակ՝ վառելանյութի գողությունը նկատելու համար, բայց ինչպես պնդում է Վալերիկ Մուրադյանի մայրը, մինչ այս պահը մեղավորները պատասխանատվության չեն ենթարկվել։

Տիկին Նանան այսօր հերթական անգամ Կառավարության շենքի մոտ էր, որպեսզի իր բողոքը տեղ հասցնի՝ արդարությունը վերականգնվի։

 

«Ա1+»-ի հետ զրույցում որդեկորույս մայրը պատմում է, որ արդեն 12 տարի է նախաքննություն է ընթանում։

 

«4 անգամ գործը կասեցրել են, կասեցումից հանել են, բայց մինչև այսօր ոչինչ չի փոխվել»,-ասում է տիկին Նանան և հավելում, որ Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ ստեղծվել է աշխատանքային խումբ և սկսել են ուսումնասիրել այսօրինակ քրեական գործերը։

 

12 տարի առաջ որդուն կորցրած կինը պատմում է, որ այս գործերին ամենալավը ծանոթ է ՀՀ վարչապետի նախկին խորհրդական, իսկ այսօր արդեն ՀՀ Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը։ Ըստ Նանա Մուրադյանի՝ ուսումնասիրության ընթացքում բազմաթիվ կոպիտ խախտումներ են արձանագրվել և աշխատանքային խումբը կասկածի տակ է դրել իր որդու մահված հանգամանքի պաշտոնական վարկածը՝ ինքնասպանության հասցնելը։

 

«Շուտով մեկ տարին կլրանա,  ոչինչ չի արվել։ Շատ ուրախ ենք, որ ինքն է լինելու ՀՀ գլխավոր դատախազը և մենք սպասում ենք, որ ինքը այս գործերին պետք է ընթացք տա։ Պետք է գործը քննել սպանության, ոչ թե ինքնասպանության հասցնելու հիմքով»,- ասում է Նանա Մուրադյանը և շեշտում՝ « եթե Վարդապետյանը նստեց դատախազ ու չարեց դա՝ խայտառակ ենք անելու»։

 

Մանրամասները՝ տեսանյութում։