Բացել լրահոսը Փակել լրահոսը
Բագրավան
A A
Հասարակություն

Կառավարությունը հինգշաբթի գումար կտրամադրի․ ՏԿԵՆ արձագանքը Գյումրի-Արմավիր ճանապարհը փակելուն

ՏԿԵՆ պարզաբանումը այսօր տեղի ունեցած բողոքի ակցիայի առիթով․
 

«Շիրակի մարզի բնակիչների կողմից ճանապարհ փակելու և նրանց պահանջների վերաբերյալ հարկ ենք համարում պարզաբանել, որ Հ-75, Մ-9- Իսահակյան-Գյումրի-Մ-7 հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ 45+300- կմ 60+200 ճանապարհահատվածի հիմնանորոգման մրցույթը կայացած է, առկա է հաղթող կազմակերպություն, իսկ հինգշաբթի օրը կայանալիք կառավարության նիստում գումար կտրամադրվի շինաշխատանքները սկսելու համար։

Այսինքն՝ մոտ ժամանակներս արդեն նշված ճանապարհահատվածում շինարարական աշխատանքները կմեկնարկեն։
Հետևաբար մեզ համար անհասկանալի են օրվա վերջում բնակիչների կողմից կազմակերպված «ինքնաբուխ» ակցիայի պատճառները»,-ասված է հաղորդագրության մեջ։

 
Հիշեցնենք, որ բագրավանցիները այսօր բողոքի ակցիա են արել եւ փակել  Գյումրի -Արմավիր ճանապարհը՝  բողոքելով ճանապարհի վիճակից։