Բացել լրահոսը Փակել լրահոսը
293293662_616789799575096_3652811589357648203_n
A A
Հասարակություն

Բագրավանցիները փակել են Գյումրի-Արմավիր ճանապարհը/ լուսանկարներ

Բագրավանցիները այս պահին բողոքի ակցիա են անում։ Նրանք փակել են Գյումրի -Արմավիր ճանապարհը՝  բողոքելով ճանապարհի վիճակից։

Ավտոճանապարհի շուրջ 30 կիլոմետրանոց երկու հատվածները գրեթե անանցանելի են։  Ճանապարհի երկու կամուրջներն էլ վաղուց երթևեկության համար դարձել են  վտանգավոր։ Այստեղ պարբերաբար վթարներ են լինում, ցավոք, մահվան ելքով։

Ի դեպ,  ճանապարհի նորոգման համար մոտ 6 միլիարդ դրամ է անհրաժեշտ։ Մրցույթը հայտարարվել է, բայց դեռ հստակ չէ, թե որտեղից է հայթայվելու գումարը։