Բացել լրահոսը Փակել լրահոսը
Աժ
A A
Տնտեսություն

Հաջորդ տարի կանխատեսվում է 5 տրիլիոն 246 միլիարդ դրամ պետական պարտք

2023 թ. համար կանխատեսվել է 5 տրիլիոն 246 միլիարդ դրամ պետական պարտք, որը կազմում է ՀՀ համախառն ներքին արդյունքի 58 տոկոսը: Այս մասին հայտնել է ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը ԱԺ-ում։ 

ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում  տեղի է ունեցել ՀՀ 2023 թ. պետական բյուջեի բյուջետային ծրագրերի աշխատանքային քննարկում:

Ըստ նախարարի՝ 2023 թ. պետական պարտքը ներքին աղբյուրներից կսպասարկվի 255 մլրդ դրամով: Պարտքի սպասարկման համար կներգրավվեն նաեւ փոխառու միջոցներ: Պարտքի սպասարկման գործում կարեւորվել է գանձապետական պարտատոմսերի կշռի ավելացումը:

2023 թ. կհատկացվի 260 մլրդ դրամ՝ պետական պարտքի տոկոսների սպասարկման համար:

Նախարարի հավաստմամբ՝ նախկինում պետական պարտքի կառուցվածքում գերակշռում էր արտարժույթը, կատարված աշխատանքների արդյունքում՝ այժմ հայկական դրամն իր տեղն է զբաղեցնում պետական պարտքի կառուցվածքում: