
A
A
Հրդեհի ահազանգեր տարբեր մարզերում
Կարբի գյուղի 1-ին փողոցի 9-րդ նրբանցքի տներից մեկում հրդեհ է բռնկվել։ ն Արարգածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը ահազանգը ստացել է այսօր ժամը 17։37-ին։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է տանը հարակից օժանդակ շինությունում։
Նույն ժամին էլ մեկ այլ ահազանգ է գրանցվել Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնում․ Նորամարգ գյուղի Ազատության փողոցում այրվում է ոչ բնակելի տնակ:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պատճառների մասին տեղեկատվություն չկա։