Բացել լրահոսը Փակել լրահոսը
_T017364
A A
Պաշտոնական

Բժշկականի ռեկտոր Արմեն Մուրադյանը պարգևատրվել է ՀՀ վարչապետի հուշամեդալով

Երևանի պետական Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն ընդունել է «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամի ռեկտոր Արմեն Մուրադյանին՝ հայտնում են վարչապետի աշխատակազմից։

Երկարամյա բարեխիղճ և արդյունավետ գործունեության համար «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամի ռեկտոր, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արմեն Մուրադյանը պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության վարչապետի հուշամեդալով:

Վարչապետի աշխատակազմի ղեկավարը ԵՊԲՀ ռեկտորին է հանձնել ՀՀ վարչապետի հուշամեդալը և շնորհավորել նրան ծննդյան 50-ամյակի առիթով: