Բացել լրահոսը Փակել լրահոսը
35599
A A
Պաշտոնական

Խոշոր հրդեհ Էջմիածնում․ 6 մարտական հաշվարկ է մեկնել դեպքի վայր

Հուլիսի 11-ին, ժամը 13։39-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Էջմիածին քաղաքի Չարենցի փողոցում այրվում է չշահագործվող գործարանի տանիք։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 3» կանչ․ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս չորս մարտական հաշվարկ և Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ ավտոսանդուղք։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14։47-ին՝ տեղեկացնում է ԱԻՆ-ը։