Բացել լրահոսը Փակել լրահոսը
292866945_5161784947272245_767731981288205918_n
A A
Պաշտոնական Հասարակություն

Սահմանամերձ 3 գյուղերի 131 ընտանիքների կտրամադրվեն մեղվաընտանիքներով փեթակներ

Գեղարքունիքի մարզի սահմանամերձ Ազատ, Կութ ու Նորաբակ գյուղերի 131 ընտանիքների շուտով կտրամադրենք մեղվաընտանիքներով փեթակներ, ինչպես նաև մեղվաբուծական գործիքներ ու համապատասխան պաշտպանիչ հագուստ։ Նախաձեռնությունն իրականացվում է համայնքային դիմակայունության ամրապնդման նախագծերի շրջանակում՝ հայտնում են Կարմիր խաչի կոմիտեից:
«Մեր տնտեսական աջակցության ծրագրում ընդգրկված շահառուներն այժմ մասնակցում են մեղվաբուծության եռամսյա խորացված դասընթացների, որպեսզի զարգացնեն իրենց հմտությունները։ Բացի այդ, այս երեք համայնքներից յուրաքանչյուրում կունենանք մեղվաբուծության փորձով մեկական խորհրդատու, որոնք հետագայում կօգնեն շահառուներին մեղվաբուծությամբ զբաղվել»,- նշում է Իջևանի մեր գրասենյակի տնտեսական աջակցության պատվիրակ Նինո Սաբաշվիլին։