Բացել լրահոսը Փակել լրահոսը
Բադասյան
A A
Տնտեսություն

Բադասյանը Վրաստանում փաստաթուղթ է ստորագրել

ՊԵԿ  նախագահ Ռուստամ Բադասյանը Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության ղեկավար Լևան Կակավայի հետ Թբիլիսիում ստորագրել ենք «Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի և Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության միջև տրանսպորտային միջոցների և ապրանքների միջազգային տեղափոխման վերաբերյալ նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման մասին» հուշագրից բխող ծրագրի մեկնարկի վերաբերյալ արձանագրություն:
 
Ըստ Բադասյանի՝ նախատեսվող էլեկտրոնային տվյալների փոխանակումը հնարավորություն կտա ավելի արագ և արդյունավետ դարձնել մաքսային հսկողության գործառնությունները՝ երկու երկրների տնտեսվարողների և փոխադրողների համար հնարավորինս աննկատ և վերջիններիս նվազագույն ներգրավվածությամբ։