Բացել լրահոսը Փակել լրահոսը
292682174_338232601832866_7437719638967268440_n
A A
Պաշտոնական

Քրեական և Քրեական դատավարության նոր օրենսգրքերի կիրառման ուղեցույցներ՝ իրավական ոլորտի մասնագետների համար

 
Եվրոպայի խորհրդի կողմից տրամադրված փորձագիտական աջակցության շնորհիվ մշակվել են բոլորովին նոր հայեցակարգային լուծումներով Քրեական և Քրեական դատավարության օրենսգրքեր, որոնք արտացոլում են ինչպես ներպետական քաղաքականության առաջնահերթությունները, այնպես էլ Հայաստանի միջազգային պարտավորությունները: Մեկ տարի առաջ ընդունված երկու օրենսգրքերն ուժի մեջ են մտել 2022թ.-ի հուլիսի 1-ին: Երկու օրենսգրքերի ընդունումը և հետագա արդյունավետ կիրառումը կնպաստեն մարդու իրավունքների բարելավմանը:
 
Երկու ուղեցույցների էլեկտրոնային տարբերակները հասանելի են հետևյալ հղումով․👉https://go.coe.int/PR7Sd
Ուղեցույցների մշակումն իրականացվել է «Աջակցություն քրեական արդարադատության բարեփոխումներին և եվրոպական չափանիշների կիրառման ներդաշնակեցումը Հայաստանում» ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի Գործընկերություն հանուն լավ կառավարման ծրագրի կողմից։
 
Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակ