Բացել լրահոսը Փակել լրահոսը
տարկետում
A A
Պաշտոնական

Կրթական տարկետում ունեցող ուսանողների զորակոչի տարիքը մեկ տարով կհետաձգվի

Հայաստանի Հանրապետության կառավարությունը միաձայն ընդունեց «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխությունը` որի համաձայն` կրթական տարկետում  ունեցող ուսանողների զորակոչի տարիքը մեկ տարով կհետաձգվի:  ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն ասաց, որ դեռևս խորհրդային շրջանից  զորակոչի ենթակա էին 18-ը լրացած և մինչև 27 տարեկան արական սեռի քաղաքացիները:

«Կրթական տարկետում ստացած մեր ուսանողները վերջին տարիներին լրջագույն խնդրի հետ էին առնչվում: Խորհրդային տարիներին դպրոցը տասը տարի էր և աշակերտները  17 տարեկանում ավարտում էին,  հիմա 12-ամյա է և ստացվում է, որ  ասպիրանտը իր երրորդ տարվա ուսուցման շրջանում զորակոչվում է բանակ: Մենք առաջարկում ենք նշված կրթական տարկետում  ունեցող ուսանողների զորակոչի տարիքը մեկ տարով հետաձգել` մինչև 28 տարեկան, և ուսանողը հանգիստ իր ասպիրանտուրան ավարտի և պաշտպանի թեկնածուական թեզը»,-ասաց Դումանյանը՝ հավելելով, որ  նախագիծը լայն հանրային քննարկում է անցել: