Բացել լրահոսը Փակել լրահոսը
15322_am_1
A A
Պաշտոնական

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ դեսպանին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին:

Հանդիպման սկզբում ողջունելով դեսպանին, օգտվելով հանդիպման առիթից՝ փոխվարչապետը շնորհավորել է նրան ԱՄՆ անկախության օրվա կապակցությամբ:

Զրուցակիցները երկուստեք կարևորել են և որպես հայ-ամերիկյան համագործակցության ձեռքբերում՝ բարձր գնահատել վերջերս ստորագրված Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև զարգացմանն ուղղված համագործակցության համաձայնագիրը:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային զարգացումներին և դրանց հետևանքով աշխարհում առաջացած մարտահրավերներին, այդ թվում՝ գնաճի և պարենային անվտանգության խնդիրներին և դրանց հակազդման հնարավորություններին:

Մհեր Գրիգորյանը և Լին Թրեյսին մտքեր են փոխանակել նաև Կառավարության բարեփոխումների օրակարգի արդիական հարցերի շուրջ: