Բացել լրահոսը Փակել լրահոսը
Ազգային ժողով
A A
Պաշտոնական

ԱԺ պատգամավորները Սահմանադրության օրվա առթիվ պարգևատրվել են

ԱԺ պատգամավորները Սահմանադրության օրվա առթիվ պարգևատրվել են: Այս մասին տեղեկանում ենք ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ստորագրած կարգադրությունից:

«1․ Սահմանադրության օրվա առթիվ Ազգային ժողովի պատգամավորներին խրախուսել միանվագ դրամական պարգևատրմամբ՝ համաձայն հավելվածի։

2. Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Վ. ՆԱՐԻԲԵԿՅԱՆԻՆ՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել համապատասխան վճարումների կատարումը»,-նշված է կարգադրության մեջ: