Գլխավոր դատախազն ընդունել է Դատախազությունում մասնագիտական պրակտիկա անցնող ուսանողներին (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԲարեվարքություն, զսպվածություն, էթիկա. Գլխավոր դատախազն ընդունել է Դատախազությունում մասնագիտական պրակտիկա անցնող ուսանողներին
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը 2026 թվականի փետրվարի 6-ին, Գլխավոր դատախազության վարչական շենքում գործող Իրավաբանական լաբորատորիայում, ընդունել է Դատախազությունում մասնագիտական պրակտիկա անցնող՝ Երևանի պետական համալսարանի և Հայաստանում ֆրանսիական համալսարանի 24 ուսանողներին:
Աննա Վարդապետյանը ողջունել է ուսանողներին, անդրադարձել է Դատախազության առաջնահերթություններին՝ հանցավորության դեմ պայքար, պետական (համայնքային) շահերի պաշտպանություն, մարդու իրավունքների պաշտպանություն, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձում և այլն:
Հանրապետության գլխավոր դատախազն ուսանողների հետ քննարկել է դատախազների, դատախազների թեկնածուների բարեվարքությանը ներկայացվող պահանջները, նրանց և Դատախազությունում ուսումնական փորձառություն անցնող անձանց ներկայացվող վարքագծային և էթիկական պահանջները: Այս համատեքստում ՀՀ գլխավոր դատախազն ընդգծել է զսպվածության պահանջը, որը վերաբերում է խոսքին, հանգվածքին, վարքագծին, կերպարին:
Դատախազության գլխավոր քարտուղարի տեղակալ Լալա Բեգոյանը ներկայացրել է պրակտիկանտների իրավունքները, պարտականություններն ու էթիկայի կանոնները:
Գլխավոր դատախազի խորհրդական Մանե Մարկոսյանը անդրադարձել է է Երևանի պետական համալսարանի, Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության և «Հայ իրավաբանական միություն» կազմակերպության համագործակցության հիման վրա Գլխավոր դատախազության վարչական շենքում գործող ԵՊՀ իրավաբանական լաբորատորիայի հնարավորություններին՝ նշելով, որ Լաբորատորիան մասնագիտական ոչ ֆորմալ հարթակ է, որտեղ համատեղ ջանքերով կազմակերպվում են արդի իրավական թեմաների շուրջ մասնագիտական քննարկումներ, գործնական աշխատանքներ, սեմինարներ և գիտաժողովներ, ինչպես նաև կատարվում են գիտական հետազոտություններ։
Երևանի պետական համալսարանի աջակցությամբ, Լաբորատորիայում առկա բոլոր համակարգիչներից հասանելի են ԵՊՀ-ի կողմից ձեռք բերված միջազգային առաջատար էլեկտրոնային գրադարաններն ու թվային գիտական աղբյուրները: Էլեկտրոնային
գրադարանները ներառում են գիտական ամսագրեր, էլեկտրոնային գրքեր, ինչպես նաև միջազգային ճանաչում ունեցող հրատարակչությունների հետազոտական հոդվածներ։ Վերոնշյալ աղբյուրները հնարավորություն են տալիս ծանոթանալ իրավագիտության և հարակից ոլորտների նորագույն զարգացումներին, իրականացնել խորքային ուսումնասիրություններ և օգտվել այնպիսի գիտական աղբյուրներից, ինչպիսիք են՝
Ø JSTOR թվային գրադարանը,
Ø «EBSCO» տվյալների շտեմարանը,
Ø «EDWARD ELGAR» հրատարակչության դասագրքերը,
Ø «ScienceDirect» հարթակի պաշարները,
Ø «Oxford Academic» հարթակը,
Ø «Brill Humanities & Social Sciences Collection» թվային ամսագրերի հավաքածուն,
Ø «Cambridge Core» գիտական հարթակը,
Ø «Research4Life» շտեմարանը,
Ø EIFL կոմերցիոն պաշարները` «ACM Digital Library», «ASTM International»: