Բացել լրահոսը Փակել լրահոսը
f30d23f0fc3776b8f86862faef913e26
A A
Պաշտոնական

Բանկում պայթունի հետևանքով զոհվածը մաքրման ծառայություն իրականացնող աշխատակից էր

Յունիբանկի «Աշտարակ» մասնաճյուղում այսօր պայթյուն էր տեղի ունեցել, որի հետևանքով 1 մարդ զոհվել է, 5-ը՝ ստացել վնասվածքներ։

Դեպքի առնչությամբ Յունիբանկը հանդես է եկել հայտարարությամբ, որում ասվում է․

Տեղում աշխատում են համապատասխան մասնագետները: Մեծ ցավով հայտնում ենք, որ պայթունի հետևանքով մահացել է մասնաճյուղում մաքրման ծառայություն իրականացնող ընկերության աշխատակից Ռուզաննա Խաչատրյանը:

Մեր խորին ցավակցությունն ենք հայտնում Ռուզաննա Խաչատրյանի ընտանիքին և հարազատներին և կիսում նրանց մեծ վիշտը: Մասնաճյուղի այլ աշխատակիցներ տեղափոխվել են հիվանդանոց: Փորձագետների եզրակացությունից հետո ավելի մանրամասն կներկայացնենք տարածքում տեղի ունեցած պայթյունի հանգամանքները։