A
A
Աշտարակի բանկերից մեկում պայթյուն է որոտացել․ նախնական տեղեկություններով կա 1 զոհ ու 5 վիրավոր (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՀուլիսի 6-ին, ժամը 09:07-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ քաղաքի բանկերից մեկում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Ըստ նախնական տվյալների՝ կա մեկ զոհ և հինգ տուժած: Տուժածները հոսպիտալացվել են Աշտարակ քաղաքի ԲԿ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 09:25-ին, մարվել՝ 09:54-ին:
Նախասրահում այրվել են կենցաղային իրեր՝ 3 քմ: