Բացել լրահոսը Փակել լրահոսը
289310208_1178285132956700_328901241477976972_n (1)
A A
Պաշտոնական

Ականազերծված տարածքը հանձնվեց Հալեպի իշխանություններին

Հալեպում Հայաստանի հումանիտար առաքելության խումբն իր փոքրիկ, բայց կարևոր լուման է ներդնում մեր հայրենիքի զարգացման և միջազգային ասպարեզում այն ավելի ճանաչելի դարձնելու ուղղությամբ։

Առաքելության առաջին օրվանից մինչև օրս «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ի ականազերծողները մաքրել և սիրիական իշխանություներին են հանձնել ականազերծված ավելի քան մեկ միլիոն հարյուր տասնվեց հազար քառակուսի մետր տարածք, հայտնաբերել ավելի քան 900 հատ զինամթերք և ենթազինամթերք, այդ թվում՝ հակատանկային և հակահետևակային ականներ, հրետանային արկերի և ավիառումբի մնացորդներ, ուղղորդված ականներ և ինքնաշեն պայթուցիկ առարկաններ։

Բժշկական խումբը բուժօգնություն է ցուցաբերել 45 հազարից ավելի տեղաբնակների։ Այսպիսով, 2022 թվականի հուլիսի 3-ին Հալեպում կայացել է հումանիտար առաքելության կողմից ականազերծված տարածքների հանձնումը Սիրիայի Արաբական Հանրապետության Հալեպի նահանգի իշխանություններին: Խան Թուման բնակավայրի մոտ 137 000 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով ականազերծված տարածքը շահագործման է հանձնվել Հալեպի իշխանություններին:

Արարողությանը ներկա էին Հալեպի փոխնահանգապետ Քումեյթ շեյխ Ասին, Հալեպում տեղակայված ռուսական հակամարտող կողմերի հաշտեցման կենտրոնի ղեկավարությունը, Հալեպ նահանգի իշխանության ներկայացուցիչներ, այլ պաշտոնատար անձինք: Ողջունելով հյուրերին` հումանիտար առաքելության ընդհանուր խմբի պատասխանատու Արկադի Տոնոյանը համառոտ ներկայացրել է կատարված աշխատանքները և վստահություն հայտնել դրանց շարունակականության վերաբերյալ։

«Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ