Բացել լրահոսը Փակել լրահոսը
բնակարանի խնդիր
A A
Պաշտոնական

Տեղահանված 15 արցախցու հանձնվեցին սերտիֆիկատներ

Այսօր՝ հուլիսի 4-ին, ՀՀ-ում ԱՀ կառավարության օպերատիվ շտաբ էին հրավիրվել քառասունչորսօրյա պատերազմում զոհված (մահացած) կամ անհայտ բացակայող անձանց տեղահանված մի խումբ ընտանիքների անդամներ (թվով 15 անձ), որոնց ԱՀ բնակարանային հարցերի կոմիտեի նախագահ Արմեն Մանգասարյանը բաժանել է հիփոթեքային վարկավորման պետական աջակցության ծրագրի միջոցով բնակարան ձեռք բերելու համար սերտիֆիկատներ։
 
Բնականաբար, ծրագրի շահառուների մնացյալ մասը դժգոհություն է հայտնել առայժմ սահմանափակ քանակությամբ շահառուների սերտիֆիկատներ տրամադրելու համար, ինչին ի պատասխան բնակարանային հարցերի կոմիտեի նախագահը նշել է, որ գնելու համար տուն գտած շահառուները առանց որևէ խնդրի հանգիստ կարող են ստանալ սերտիֆիկատները՝ դիմելով Օպերատիվ շտաբի բնակարանային բաժին։
 
Օպերատիվ շտաբի պետ Միքայել Վիրաբյանն ու Արմեն Մանգասարյանը պարզաբանումներ են տվել քաղաքացիներին հուզող հարցերին և համոզմունք հայտնել, որ երկար սպասված ծրագրի ձախողումն ուղղակի բացառվում է։ Երկուստեք հավելել են, որ անկախ այս պահին սերտիֆիկատ ունենալու հանգամանքից, բանկային գործարքները հնարավոր կլինի սկսել հուլիսի 11-ից և արդեն սերտիֆիկատներ ունցող քաղաքացիները միայն երկու ամիս կարող են ստանալ պետական աջակցության նոր ծրագրով սահմանվելիք 40 հազարականները։
 
Օպերատիվ շտաբի պետ Միքայել Վիրաբյանն իր հերթին ասել է.
-Գիտակցելով պահի պատասխանատվությունը՝ ուզում եմ հավաստիացնել, որ յուրաքանչյուր պահի պատրաստ եմ իմ մասնագիտական գիտելիքներով և ամենաբարձր մղումներով՝ ցանկացած հարցով օգնելու յուրաքանչյուրիդ։ Քանզի, անկախ ամեն ինչից, կա համազգային նշանակության մի գերխնդիր՝ նորից վերընձյուղվել: