A
A
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 4 ավտոմեքենա
Աջակցիր «Ա1+»-ինՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը հուլիսի 1-3-ը 4 ահազանգ է ստացել հանրապետության տարբեր տարածքներում արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ-ը, ավտոմեքենաներն արգելափակվել են Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր, Սյունիքի մարզի Սիսիան, Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքներում և Արարատի մարզի Լանջազատ գյուղում:
Ըստ աղբյուրի՝ դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաները։