Բացել լրահոսը Փակել լրահոսը
երեխա հիվանդանոց
A A
Պաշտոնական

Խաղի հետևանքները. Մարտունիում 6-ամյա աղջիկը մնացել է 2 մեքենաների արանքում

Հունիսի 30-ին, ժամը 18.50-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել 6-ամյա աղջիկ: Պարզվել է, որ ժամը 18.15-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքում կայանված «Հովեր» մակնիշի ավտոմեքենան, որի մեջ երկու երեխաներ էին, առանց շարժիչի գործարկման առաջ է ընթացել՝ հասնելով նույն փողոցում կայանված «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենային, այդ ընթացքում 6-ամյա աղջիկը դուրս է եկել մեքենայից և բախման ժամանակ մնացել մեքենաների արանքում՝ ստանալով մարմնական վնասվածքներ:
Կատարվում է քննություն: