Բացել լրահոսը Փակել լրահոսը
wind
A A
Պաշտոնական Հասարակություն

Արարատյան դաշտում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում

Մայրաքաղաքում այսօր, հունիսի 30-ին, հուլիսի 1-ին, 2-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ: Հուլիսի 3-ին, 4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Երեկոյան ժամերին և ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 15-18մ/վ արագությամբ: 

Մարզերում այսօր ցերեկը, հունիսի 30-ին, հուլիսի 1-4-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ: Քամին՝ հարավարևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-22մ/վ արագությամբ:

Արարատյան դաշտում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում 15-18մ/վ։ Օդի ջերմաստիճանը հունիսի 29-ի և 30-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 2-3 աստիճանով, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում նույնքան կնվազի: 

Արցախում այսօր և վաղը սպասվում է առանց տեղումների եղանակ՝ տեղեկացնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։