Բացել լրահոսը Փակել լրահոսը
timthumb
A A
Պաշտոնական

Գողության համար հետախուզվող Դիանան հայտնաբերվեց

Ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզների, անձնագրային բաժանմունքի և «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում հունիսի 28-ին Վրացյան փողոցում հայտնաբերվել և Կենտրոնական բաժին բերման է ենթարկվել 29-ամյա Դիանա Պ.-ն, որը հունիսի 20-ից ոստիկանության Մաշտոցի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (Գողությունը) մեղադրանքով:

Առանց խափանման միջոցի:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին՝ հայտնում է Ոստիկանությունը։