A
A
Հայաստանի նշանավոր ծանրորդները կմեկնեն ԱՄՆ
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի ծանրորդները հունիսի 29-ից հուլիսի 9-ը կմասնակցեն ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում անցկացվող ծանրամարտի «Բարեկամության գավաթ» միջազգային մրցաշարում: Այդ մասին հայտնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի պաշտոնական կայքը:
Մրցահարթակ կելնեն ԱՄՆ-ի ծանրամարտի ֆեդերացիայի անվանական հրավերով հայտավորված մարզիկները: Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանի ղեկավարությամբ վաղը լուսադեմին մրցավայր կմեկնեն մեր նշանավոր վարպետներ Անդրանիկ Կարապետյանը (89 կգ քաշային կարգ), Դավիթ Հովհաննիսյանը (96 կգ), Սամվել Գասպարյանը (109 կգ) և գերծանքաշայիններ Գոռ Մինասյանը և Վարզադատ Լալայանը: