Բացել լրահոսը Փակել լրահոսը
80770_b
A A
Պաշտոնական

Հրդեհ է բռնկվել Կապան քաղաքի շենքերից մեկի նկուղային հարկում

Հունիսի 26-ին, ժամը 14։34-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Կապան քաղաքի Հալիձոր թաղամասի շենքերից մեկի նկուղային հարկում։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Ըստ նախնական տվյալների՝ թիվ 10 շենքի նկուղային հատվածում այրվում են մոտ 10 քմ կուտակած թղթի թափոններ և փայտ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15։41-ին։