Բացել լրահոսը Փակել լրահոսը
համակարգչով
A A
Պաշտոնական

«List.am»-ով մանկական մահճակալ գնելու պատրվակով քարտային հաշվի տվյալներն է ստացել ու գումար հափշտակել

ԱՀ քննչական կոմիտեի Ստեփանակերտ քաղաքի քննչական վարչությունում վարույթ է ընդունվել անհայտ անձի կողմից 2022թ հունիսի 07-ին Ստեփանակերտ քաղաքի բնակչի «List.am» հայտարարությունների կայքում տեղադրված մանկական մահճակալը գնելու պատրվակով, վերջինիս բանկային քարտի տվյալները նրանից ստանալու և համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ քարտային հաշվից զգալի չափերի հասնող գումար հափշտակելու դեպքի առթիվ ԱՀ քրեական օրենսգրքի 265-րդ հոդվածի 1-ին մասով և 187-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործը:

Նախաքննությունը շարունակվում է:

ԱՀ քննչական կոմիտե