A
A
Ուկրաինան և Մոլդովան պաշտոնապես դարձան Եվրամիության անդամակցության թեկնածու (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԵվրամիության առաջնորդները Բրյուսելում շարունակվող երկօրյա գագաթնաժողովի ընթացքում Ուկրաինային և Մոլդովային դաշինքին միանալու թեկնածուի կարգավիճակ են շնորհել, այս մասին հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը։
« Եվրոպական խորհուրդը հենց նոր որոշեց ԵՄ անդամակցության թեկնածուների կարգավիճակ տալ Ուկրաինային և Մոլդովային: Պատմական պահ է: Այսօր դուք կատարել եք ամենակարևոր քայլը դեպի Եվրամիություն ճանապարհին», - ասել է Եվրոպական խորհրդի նախագահը՝ շնորհավորելով Ուկրաինայի ու Մոլդովայի նախագահներ Վլադիմիր Զելենսկիին և Մայա Սանդուին։
Ինչ վերաբերում է Վրաստանին, ապա, ըստ Միշելի, Եվրախորհուրդը «որոշել է ճանաչել Վրաստանի եվրոպական հեռանկարը և պատրաստ է թեկնածուի կարգավիճակ տալ, հենց որ լուծվեն մնացած առաջնահերթությունները»։