A
A
Հետախուզվում էր պետական սահմանն ապօրինի հատելու մեղադրանքով
Աջակցիր «Ա1+»-ինՈստիկանության պարեկային ծառայության 2-րդ գումարտակի 3-րդ վաշտի ծառայողները հունիսի 22-ին, ժամը 00.05-ին, Հին Սիլիկյան թաղամասից ոստիկանության Մալաթիայի բաժին բերման են ենթարկել 28-ամյա Արթուր Ա.-ին, որը 2018 թ. նոյեմբերի 22-ից Հյուսիսային Օսիայի Հանրապետություն-Ալանիայի իրավապահների կողմից հետախուզվում էր պետական սահմանն ապօրինի հատելու մեղադրանքով: Առանց խափանման միջոցի։