Բացել լրահոսը Փակել լրահոսը
80516_b
A A
Պաշտոնական Հասարակություն

Վահագնի թաղամասի մոտ հայտնաբերվել է զինամթերք

Հունիսի 20-ին, ժամը 09։54-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Աշտարակ ավտոճանապարհին՝ Վահագնի թաղամասի մոտակայքում, հայտնաբերվել է զինամթերք։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ  խմբերը:

Հայտնաբերված ՁՀՆ-7-ի նռնակը՝ առանց առաջնային պայթուցիչի, ինժեներասակրավորական խմբի կողմից տեղափոխվել է հրաձգարան՝ հետագա ոչնչացման։