Բացել լրահոսը Փակել լրահոսը
skljfd
A A
Պաշտոնական

Տեղի համայնքապետարանից խնդրում են չտրվել սադրանքներին

Տեղ համայնքի հարգե՛լի մեխանիզատոր - տնտեսվարողներ, հարգե՛լի բնակիչներ տեղեկացնում ենք ձեզ, որ Տեղ համայնքի ենթակա բոլոր բնակավայրերում գործող տեխնիկան և գյուղատնտեսական աշխատանքների դիմաց տրվող վարձավճարների դրույքաչափերը սահմանվում է համայնքի ավագանու կողմից և համայնքի ղեկավարի որոշումով։

Գործող սակագների վերաբերյալ որևէ փոփոխություն մինչև այժմ չի եղել, ուստի խնդրում ենք բոլորիդ չտրվել սադրանքներին և մարդկանց մոտ խուճապային տիպի անհիմն հայտարարաություններ չտարածել և արհեստական գնագոյացում չիրականացնել , իսկ այն տնտեսվարող-մեխանիզատորները, ովքեր կփորձեն այդպիսի գործողություններ կատարել կենթարկվեն վարչական պատասխանատվության 300,000 ՀՀ դրամի չափով։

Հարգանքով` Տեղ համայնքի ղեկավար Դ. Ղուլունց։