Բացել լրահոսը Փակել լրահոսը
42157416_0_0_1920_1080_1400x0_80_0_0_cc73c0646317d0cb6cbe2b4364710002
A A
Պաշտոնական

Լուսագյուղ-Երասխահուն հատվածում երթևեկությունն իրականացվում է մեկ գոտիով՝ երկկողմ երթևեկությամբ

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։

Մ3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածի երթևեկությունն իրականացվում է մեկ գոտիով՝ երկկողմ երթևեկությամբ։

Լենինգրադյան փողոցից դեպի Ծիծեռնակաբերդի խճուղի տանող ճանապարհահատվածը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: