Բացել լրահոսը Փակել լրահոսը
287879610_394564676023040_4141688193743436737_n
A A
Տնտեսություն

Մարտակերտի և Ասկերանի շրջաններում մեկ ժամ տևողությամբ կարկուտ է տեղացել․ ԱԻՊԾ

ԱՀ ԱԻՊԾ-ն հայտնում է․
 
Մարտակերտի վերին ենթաշրջանում շուրջ մեկ ժամ տևողությամբ տեղացած կարկուտը բնակչությանը նյութական վնասներ է պատճառել:
 
Տնամերձ հողամասերում և այգիներում կարկուտը վնասել է բանջարաբոստանային մշակաբույսերը և բերքատու ծառերը:
 
Ուժեղ քամու ուղեկցությամբ տեղացած կարկուտի շերտը Չափար գյուղում հասել է 2 սմ-ի, Վաղուհասում, Հաթերքում և Գետավանում՝ 1սմ-ի, Դրմբոն և Չլդրան համայնքերում ուժեղ քամու հետևանքով վնասվել են էլեկտրալարերը:
 
Կարկուտի և քամու հետևանքով ավերածություններ են առաջացել նաև Ասկերան քաղաքում, Խնածախ, Նախիջևանիկ, Նորագյուղ, Իվանյան, Լուսաձոր, Խնապատ, բնակավայրերում:
 
Համայնքներում այս պահին իրականացվում են վնասի գնահատման աշխատանքներ։