Բացել լրահոսը Փակել լրահոսը
Քոթանջյան 6972
A A
Պաշտոնական Հասարակություն

Հանգչի'ր խաղաղությամբ, դիմախաղի վարպետ․ Ալեն Սիմոնյան

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ցավակցական ուղերձը ժողովրդական արտիստ Ռաֆայել Քոթանջյանի մահվան կապակցությամբ․

Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Ռաֆայել Քոթանջյանին վերջին անգամ տեսա մտավորականների հետ հանդիպմանը:

Արտիստի վեհ հայացքն ու արվեստին առնչվող դիտարկումները միանգամից ցրեցին ծերացած ու դժվարությամբ տեղաշարժվող մարդու ծանր տպավորությունը:

Իրեն հատուկ հումորն ու բազմաժանր կերպարները մշտապես երկրպագուներինն ու սերունդներինն են լինելու:

Հանգչի'ր խաղաղությամբ, դիմախաղի ՎԱՐՊԵՏ: