Բացել լրահոսը Փակել լրահոսը
Քոթանջյան781
A A
Պաշտոնական Հասարակություն

Ռաֆայել Քոթանջյանը յուրատեսակ գույն էր հաղորդում Երևանի կյանքին․ Երևանի քաղաքապետ

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի ցավակցական ուղերձը՝ ՀՀ ժողովրդական արտիստ, Երևանի պատվավոր քաղաքացի Ռաֆայել Քոթանջյանի մահվան կապակցությամբ․

Խոր վշտով ընդունեցի ՀՀ ժողովրդական արտիստ, Երևանի պատվավոր քաղաքացի Ռաֆայել Քոթանջյանի մահվան բոթը:

Ռաֆայել Քոթանջյանը թատրոնի և կինոյի մեծ վարպետ էր, դերասան, որն իր անզուգական խաղի և միայն իրեն հատուկ հմայքի շնորհիվ սիրված ու ճանաչված էր ինչպես Հայաստանում, այնպես էլ մեր երկրի սահմաններից դուրս:

Ռաֆայել Քոթանջյանը, լինելով մեծ մտավորական, ազնիվ ու հայրենասեր քաղաքացի, իր կյանքով, մոտեցումներով և կենցաղով յուրատեսակ գույն էր հաղորդում Երևանի կյանքին:

Հանգչեք խաղաղությամբ, մաեստրո...