Բացել լրահոսը Փակել լրահոսը
Spring (2)
A A
Պաշտոնական

Եղանակն առաջիկա օրերին

Երևանում այսօր երեկոյան ժամերին, հունիսի 11-15-ի գիշերը և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 18-20մ/վ արագությամբ: 

Հանրապետության տարածքում այսօր կեսօրից հետո առանձին շրջաններում, հունիսի 11-15-ի գիշերը և կեսօրից հետո շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Առանձին հատվածներում սպասվում է նաև կարկուտ:

Քամին՝ արևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը հունիսի 10-12-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 2-3 աստիճանով:

Արցախում այսօր սպասվում է անձրև և ամպրոպ, վաղը՝ առանց տեղումների եղանակ՝ հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։