Բացել լրահոսը Փակել լրահոսը
MHM0147590
A A
Քաղաքականություն

Լավրովը իրեն սպասեցնել տվեց

Այսօր  ՀՀ նախագահական նստավայրում տեղի  ունեցավ ՀԱՊԿ Արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստը։    

Նախ տեղի է ունեցել ԱԳ նախարարների նեղ կազմով հանդիպումը։ Իսկ ընդլայնված կազմով խորհրդի նիստից հետո ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հանդես են եկել հայտարարությամբ:

ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը նշել է, որ նեղ և ընդլայնված կազմով հանդիպումների ընթացքում քննարկվել են աշխարհում եւ տարածաշրջանում իրավիճակի զարգացման միտումները, անվտանգության հարցեր, անդրադարձ է եղել ՀԱՊԿ ճգնաժամային արձագանքման մեխանիզմների կատարելագործմանը, ինչը ՀԱՊԿ-ում Հայաստանի նախագահության առաջնահերթությունն է։

Միրզոյանը հիշեցրեց նաև, որ ՀԱՊԿ-ը ժամանակին արձագանքեց Ղազախստանում տեղի ունեցող դեպքերին, մինչդեռ Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածք ներխուժման ժամանակ հարցը մինչ օրս բաց է մնացել։

Ստանիսլավ Զասը իր հերթին ասել է, որ քննարկվել են ՀԱՊԿ-ի անվտանգության և արտաքին քաղաքականության հետ կապված առաջիկա երեք տարվա համար պլանները։

ՀԱՊԿ նախարարների խորհրդի մասնակիցները ստորագրել  են ՀԱՊԿ երկրների անվտանգության անբաժանելիության սկզբունքին հավատարմությունը հաստատող փաստաթուղթ։

Նշենք նաև, որ մինչ ընդլայնված կազմով նիստի մեկնարկը նախարարները ՀՀ Կառավարության շենքում հանդիպում են ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։

Նկատենք, որ նիստի մասնակիցներից ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ժամանեց վերջինը։ Նիստի մասնակից մյուս երկրների ԱԳ նախարարներն արդեն տեղում էին ու սպասում էին նրան․ Լավրովը ժամանեց փոքր-ինչ ուշացումով։