Բացել լրահոսը Փակել լրահոսը
ՌԻԱ
A A
Քաղաքականություն

РИА Новости-ն հեռացրել է Արտակ Բեգլարյանի հետ հարցազրույցը

Ռուսական РИА Новости լրատվական գործակալությունը իր կայքից հեռացրել է Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանի հետ հարցազրույցը։ Այս մասին հայտնում է ադրբեջանական APA գործակալության մոսկովյան թղթակիցը։

Ավելի վաղ Ադրբեջանն այս հարցազրույցի պատճառով արգելափակել էր ռուսական գործակալության կայքն իր երկրի տարածքում ու ԱԳՆ-ի մակարդակով դատապարտող հայտարարություն էր ուղղել ՌԴ-ին։