Բացել լրահոսը Փակել լրահոսը
629a7c0f1a951629a7c0f1a9521654291471629a7c0f1a94f629a7c0f1a950
A A
Քաղաքականություն

РИА Новости-ի՝ Արտակ Բեգլարյանի հետ հարցազրույցից հետո Ադրբեջանում արգելափակել են այդ կայքը

Ադրբեջանի տարածքում արգելափակվել է ռուսական «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալության կայքը։

Կայքի մուտքն արգելափակվել է հունիսի 3-ի երեկոյից՝ հայտնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը:

Նշենք, որ արգելափակման համար հիմք է հանդիսացել այն, որ ռուսական «ՌԻԱ Նովոստի» պետական ​​գործակալությունը վերջերս հարցազրույց էր հրապարակել Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանի հետ։

«ՌԻԱ Նովոստի»-ի գործողությունները դատապարտող հայտարարություն է տարածել Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը։  Այնտեղից նշել են, որ իբր ռուսական պետական ​​լրատվական գործակալությունը տարածում է «Ադրբեջանի տարածքային ամբողջականության դեմ ուղղված տեղեկատվություն»: Բայցի այդ, Ադրբեջանում նեղվել են այն հանգամանքից, որ հարցազրույցի մեջ Արտակ Բեգլարյանը ներկայացվել է իր պաշտոնով՝ ԼՂ պետնախարար: