
Հանդիպում ՌԴ հարկային ծառայության ղեկավար Դանիիլ Եգորովի հետ
Այսօր հյուրընկալել եմ աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Ռուսաստանի Դաշնության Դաշնային հարկային ծառայության ղեկավար Դանիիլ Եգորովի գլխավորած պատվիրակությանը` իր ֆեյսբուքյան էջում գրել է ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը։
«Հանդիպման առանցքում է եղել ՀՀ պետական եկամուտների կոմիտեի և ՌԴ դաշնային հարկային ծառայության միջև ստորագրված «Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության տնտեսավարող սուբյեկտների միջև վստահված երրորդ կողմի մեխանիզմի կիրառմամբ անդրսահմանային առևտրի ժամանակ էլեկտրոնային փաստաթղթերի փոխանակման փորձնական ծրագրի իրականացման մասին» ճանապարհային քարտեզի իրագործման ընթացքը:
Քննարկել ենք նաև հարկային ոլորտում համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր: Երկուստեք պատրաստակամություն ենք հայտնել գործադրել բոլոր ջանքերը հետագա փոխգործակցության ընդլայնման և ձեռքբերված պայմանավորվածությունները կենսագործելու ուղղությամբ»,-գրել է Բադասյանը։