Բացել լրահոսը Փակել լրահոսը
080622HHBuher
A A
Պաշտոնական

Արցախի նախագահն ընդունել է ՀՀ մի շարք բուհերի ղեկավար կազմերի ներկայացուցիչների

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 8-ին ընդունել է ՀՀ մի շարք բուհերի ղեկավար կազմերի ներկայացուցիչների: Հանդիպմանը քննարկվել են Արցախի Հանրապետության բարձրագույն կրթության բնագավառին վերաբերող հարցեր՝ հայտնում են ԱՀ նախագահի աշխատակազմից։

Նախագահ Հարությունյանը շեշտել է, որ Արցախի Հանրապետության զարգացման և հզորացման բոլոր երկարաժամկետ ծրագրերի հաջողությունը պայմանավորված է կրթության և գիտության որակով, և ԱՀ իշխանությունների նպատակը Արցախում ժամանակակից պահանջներին համապատասխանող կրթական համակարգ ունենալն է:

Հյուրերը պատրաստակամություն են հայտնել աջակցել բարձրագույն կրթության ոլորտի բարեփոխման աշխատանքներին: Հանդիպմանը մասնակցել են նաև ԱՀ պետական նախարար Արտակ Բեգլարյանը և ԿԳՄՍ նախարար Անահիտ Հակոբյանը: