Շախմատի Կարեն Ասրյանի հուշամրցաշարը արդյունավետ մեկնարկեց
Աջակցիր «Ա1+»-ինՏիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը մեկնարկեց Կարեն Ասրյանի թվով 13-րդ հուշամրցաշարը, որին մասնակցում են 7 երկրների 98 շախմատիստներ (Ռուսաստանի և Բելառուսի ներկայացուցիչները հանդես են գալիս ՖԻԴԵ-ի դրոշի տակ):
Մրցաշարը հաղթանակով սկսեցին 44 շախմատիստ, այդ թվում գրոսմայստերներ Շանթ Սարգսյանը, Զավեն Անդրիասյանը, Տիգրան Լ. Պետրոսյանը, Լևոն Բաբուջյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Ամին Տաբատաբաեին և Հովիկ Հայրապետյանը: Վերջինը միավոր է վաստակել առանց խաղալու, քանի որ նրա մրցակից Հարություն Տեր-Պետրոսյանը դուրս է եկել մրցաշարից:
Հայաստանի հավաքականի անդամ Հրանտ Մելքումյանը ոչ-ոքի է խաղացել 14-ամյա Վահե Սուքիասյանի հետ:
Այսօր կկայանան 2-րդ տուրի պարտիաները: Կենտրոնական խաղում իրանցի Ամին Տաբատաբաեին կմրցի ՖԻԴԵ-ի վարպետ Սարգիս Սարգսյանի, իսկ Զավեն Անդրիասյանը` Սարգիս Մանուկյանի հետ:
Հիշեցնենք, որ ամեն տուրի առաջատար 7 պարտիաները հեռարձակվում են առցանց: