Բացել լրահոսը Փակել լրահոսը
286776903_326664272980262_3851718700055069224_n
A A
Պաշտոնական

Բյուրեղավանի ավարտական միջոցառումից հետո հոսպիտալացվել է ևս մեկ պացիենտ․ այս պահին 15 հիվանդ կա

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը տեղեկացնում է․
 
Բյուրեղավանի ավարտական միջոցառումից հետո «Ռ. Հարությունյանի անվան Աբովյանի ԲԿ» ՓԲԸ-ում հոսպիտալացված պացիենտներից 1-ը դուրս է գրվել, հոսպիտալացվել է 1 նոր պացիենտ։ Միջոցառման մասնակիցներից ևս մեկը հոսպիտալացվել է «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն» ՓԲԸ-ում։
 
2022 թվականի հունիսի 7-ի ժամը 15։30-ի դրությամբ հոսպիտալացված է 15 հիվանդ, բոլորի վիճակը գնահատվում է միջին ծանրության՝ դրական դինամիկայով։
Լաբորատոր հետազոտություններն ընթացքի մեջ են, աշխատանքները շարունակվում են։