A
A
Ավտոմեքենան արգելափակվել է Մասրիկ գետի մեջ․ երեխաները տեղի ուժերով դուրս են բերվել դրանից
Աջակցիր «Ա1+»-ինՀունիսի 6-ին, ժամը 08:05-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ ավտոմեքենան արգելափակվել է Մասրիկ գետի մեջ, մեքենայում կան երեխաներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, երեխաները տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից՝ հայտնում է ԱԻՆ-ը։
Փրկարարները Մասրիկ գետից դուրս են բերել «Mitsubishi Pajero iO» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Տ. Հ.):